Search
ՀՀ-ում օտարերկրացիների համար կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգ
- Jul 12, 2021
- 1 min read

Հանրապետությունում 2022 թ-ի հունվարի մեկից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգ օտարերկրացիների համար, այս մասին տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:
Միգրացիոն ծառայության կողմից մշակված համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, թվայնացվել է թույլտվության տրամադրման ամբողջ գործընթացը, ինչը խնայելու է գործատուների ժամանակն ու դյուրացնելու է ընթացքը: Փաստաթղթաշրջանառության ամբողջ ծավալները թվայնացվել են, և գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու է՝ դրանք համակարգ վերբեռնելու միջոցով:
Դյուրացված է վարչարարությունը, պարզեցված է ընթացակարգը:
Comments