top of page

Փակեց այս տղերքին, որ Սյունիքը հանձնի․ Մադաթյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին

  • Aug 30, 2021
  • 1 min read


«Նիկոլ Փաշինյանն ինձ համար հայրենիքի դավաճան է, որին պետք է ճակատից խփել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող դեպքերին՝ նա նշեց, որ սյունեցի համայնքապետերը, որոնք այս պահին անազատության մեջ են, հերոսներ են, ինչպես սպարապետ Վազգեն Սարգսյանը։ «Ինքը փակեց այս տղերքին, որ Սյունիքը հանձնի։ Նա համարում է, որ բարեկեցիկ Հայաստանն ադրբեջանցիների սրի տակ գնտվող Հայաստանն է։ Արդեն ակնառու է, որ Սյունիքը հանձնվում է»,- ասաց նա, ապա հավելեց, որ հիսուն ադրբեջանցու փակած ճանապարհն Առուշ Առուշանյանն անգամ միայնակ կարող էր բացել։ Միհրդատ Մադաթյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ սյունեցի համայնքապետերին ազատությունից զրկել են հենց Սյունիքը հանձնելու նպատակով։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page