top of page

Մինչև 12 տարեկան երեխաներին պատվաստանյութի այլ դեղաչափ է անհրաժեշտ



Վրաստանի ռողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան այսօր անդրադարձել է անչափահասների պատվաստմանը՝ նշելով, որ մինչև 12 տարեկան երեխաներին անհրաժեշտ է պատվաստել այլ չափաբաժնով։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է մինչև հուլիս պատվաստել ընդհանուր բնակչության 70%-ին: Ըստ այդմ, մենք ևս պիտի հետևենք օրինակին, և մեր առաջիկա պլանների մեջ է մտնում շարունակել պատվաստումները խթանիչ դեղաչափով, և պատվաստել մինչև 12 տարեկան երեխաներին այլ դեղաչափով։ Այդ հարցով մենք նախնական բանակցություններ ունենք արտադրողների հետ»,- նշել է փոխնախարարը։ Գաբունիան հավելել է, որ պատվաստումը խրախուսող ծրագրերը կշարունակվեն գործել թիրախային խմբում գտնվող բարձր տարիքի քաղաքացիների համար։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page