top of page

Արման Թաթոյանը հանրայինի եթերում վերահաստատել է իր կարծիքը.Պաշտպանի գործունեությունը չի լուսաբանվում

  • May 9, 2021
  • 1 min read

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հենց Հանրային հեռուստաընկերության եթերից վերահաստատել է իր դիրքորոշումը, որ հեռուստաընկերությունը գրեթե չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները, որոնք վերաբերում են Սյունիքում առկա իրավիճակին, սահմանային բնակիչների իրավունքներին:


Այդ հայտարարությունները կարևոր են, քանի որ պարունակում են կոնկրետ ուղերձներ և անհրաժեշտ են հետագայում մարդկանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համատեքստում:


Հ.Գ. Պաշտպանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը, քանի որ Հ1-ը հանրային ֆինանսավորմամբ կազմակերպություն է:

—————

Human Rights Defender Arman Tatoyan reaffirmed his position on Public TV that the TV station hardly covers the Defender's statements regarding the situation in Syunik and the rights of border residents. These statements are important because they contain specific messages; they are needed in the context of more effective protection of human rights in the future.

PS — The Defender referred to the coverage of the Public Television, as H1 is a publicly funded organization.


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page