Search
ՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել Երասխում կրակոցների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
- Jul 23, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նոր արտահերթ զեկույց անգլերենով ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի անմիջական հարևանությամբ այս օրերին ադրբեջանական զինված ուժերի 2021թ. հուլիսի 14-21 կրակոցների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
Զեկույցում ցույց են տրված Երասխում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները, ապացույցներով են ներկայացված համայնքի բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը: Ցույց է տրված նաև դրանց կապը ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների հետ, նույնական տրամաբանությունը»:
Comments