top of page

«Այն, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում»․ ԲՀԿ անդամ

  • May 19, 2021
  • 1 min read


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գնում է հունիսի 20-ի ընտրություններին հաղթելու, միանշանակ հաղթանակ տանելու, և այն խոսակցությունները, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ խմբակցության պատգամավորն Միքայել Մելքումյանը: Գրառման մեջ ասվում է նաև, որ եթե մենք հաղթում ենք, ապա մենք ենք որոշելու, թե ով պետք է մեզ միանա, և արդյո՞ք պետք է միանա, թե ոչ: Այնպես որ՝ մենք գնում ենք իրականություն դարձնելու մեր ծրագիրը, 30 կետերը, որոնք կհրապարակվեն նախընտրական շրջանում: Սա իրական հաղթանակի և երկիրն այս վիճակից հանելու լրջագույն ծրագիր է իրենից ներկայացնելու:

Aa

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page