top of page

Վիժվածքն ատելություն տարածելով միայն խտացնում է իր հանդեպ եղած զզվանքը. Միքայել Մինասյան

  • Jun 9, 2021
  • 1 min read


Վենետիկում ՀՀ լիազոր դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Կար ժամանակ, երբ պետություն էինք, արժանապատվություն ու հայրենիք ունեինք, իսկ երկիրը՝ պաշտպանված սահմաններ: Այդ ամենն արդեն անցյալում է, ինչպես մեր հաղթանակն ու 30-ամյա պատմությունը, թափված արյունն ու ազգային հարստությունը, որն այլևս մերը չէ:


Կապիտուլյանտ վիժվածքը հանձնել է 187 գյուղ, 6 քաղաք՝ տնից ու հայրենիքից զրկելով 9396 ընտանիքի, 38154 քաղաքացու:


Նա հանձնել է 107 դպրոց, 17 մակապարտեզ, 161 վանք ու եկեղեցի:

Հանձնել է 591 խաչքար, 39 բերդ, ամրոց ու սրբավայր, 4000 պատմամշակութային հուշարձան: Հանձնել է 12 թանգարան, 20345 ցուցանմուշ:

Մսաղացն է նետել 5000 հայի, 11,000-ին դարձրել է հաշմանդամ: Գերիների ու անհետ կորածների թիվը վիժվածքը գաղտնի է պահում:


Եվ այս ազգային աղետի միակ մեղավորը, պատասխանատուն ու շահառուն, հիմա չարիքի պես շրջում է Հայաստանով մեկ՝ լափառոշ բերանը բացելով մարդկանց հասցեին, որոնց ստեղծածը հանձնել է, ավիրել ու ոչնչացրել:


Վիժվածքն անգամ չի էլ հասկանում, որ ատելություն տարածելով միայն խտացնում է իր հանդեպ եղած զզվանքը»:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page