top of page

Միքայել Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել



Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել Տելեգրամի իր ալիքում.


«Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»:


Միքայել Մինասյանը նշել է, որ փաստաթղթի ստորագրման մերժումից հետո, պատերազմը շարունակվել է 29 օր: Նմանատիպ փաստաթղթեր են հասցեագրվել ՄԻՊ-ին և վարչապետի անձնակազմին մի քանի այլ եվրոպական երկրներից ևս:


«Փաստաթղթերի պարունակությունը և գոյությունը բացառապես գաղտնի են եղել: Հարց է առաջանում՝ ինչու՞ Փաշինյանը հրաժարվեց հոկտեմբերի 10-ի զինադադարից»,- հավելել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page