«Դու նման փաստաթուղթ ստորագրելու օրինական իրավունք չունես». Միքայել Մինասյան
- May 20, 2021
- 2 min read

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին:
«Այսօր Գերագույն Սուտասանը խոստովանական ցուցմունք է տվել ստորագրվելիք փաստաթղթի մասին և հաստատել իմ կողմից ինչպես Facebook-ում, այնպես էլ այստեղ բարձրաձայնված թեզերը:
Ելնելով վերոնշյալից` ես պատասխանատվությամբ հայտարարում եմ.
1. Դու բարոյական իրավունք չունես հայ ժողովրդի անունից որևէ բան ստորագրելու: Դու կապիտուլյանտ ես, որը պլանավորել, իրականացրել և մեզ է փաթաթել պարտությունը:
2. Դու օրինական իրավունք չունես նման փաստաթուղթ ստորագրելու: Դու ժամանակավոր պաշտոնակատար ես, ոչ թե վարչապետ:
3. Ո՛չ Նիկոլի, ո՛չ նրա հանցակիցների որևէ խոսքին չի կարելի հավատալ: Նրանք չեն կարող չստել:
4. Քանի դեռ չեն հրապարակվել բոլոր նախորդ գաղտնի համաձայնությունների արձանագրությունները, բոլոր խոսքերն անիմաստ են:
Անասո՛ւն, այսօր դու երկու պարտավորություն ունես. ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս շպրտել և դադարել առևտրի առարկա դարձնել այն հողը, որի վրա մենք կառուցելու ենք մեր ապագան:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից տարածված փաստաթուղթը, ըստ որի` Նիկոլ Փաշինյանը ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունն ապահովելու համար: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:
Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին գործադիրին հայտարարել էր, որ պետք է վերլուծել, թե աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում:
Ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասել է, որ միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագերլու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»:
Commentaires