top of page

Ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից․ Մ․ Մինասյան

  • Jun 4, 2021
  • 1 min read

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«19-րդ դարի վերջերից հայերը գաղթում էին Օսմանյան կայսրությունից, որ փրկվեն:

20-րդ դարի կեսերից մինչ օրս հայերը գաղթում են մերձավորարևելյան պատերազմներից, որ ապրեն:


1988-ից հայերը գաղթում էին ադրբեջանական վայրագություններից, որ չմորթվեն:

1991-1996թթ. հայերը գաղթում էին նախ պատերազմի, ապա ճգնաժամի պատճառով:

2000-ականներին հայերը գաղթում էին Հայաստանից, որ լավ կամ ավելի լավ ապրեն:

2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից:


Ափսոս էին տղերքը…

Հ.Գ.Երևանի Սարյան փողոցը՝ այս րոպեներին:

Հ.Գ.Գ. Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 3 շաբաթ է՝ օկուպացված է թշնամու կողմից»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page