Իմացե՛ք, որ ոչ ոքին չընտրելու ձեր ներքին ըմբոստությունը Նիկոլի օգտին է. Միքայել Մինասյան
- Jun 6, 2021
- 1 min read

Վենետիկում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արման Թաթոյանը զուտ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը չէ, ոչ էլ՝ երկրի խիղճը: Նա երկրի միակ աշխատող պաշտոնյան է, աշխատող միակ օղակը: Մարդ, որը փոխարինում է ԱԳ նախարարին, ԱԻ նախարարին, Հ1-ին և, նույնիսկ, հասարակությանը:
Նա աշխատում է բոլոր այն մարդկանց փոխարեն, ովքեր ի պաշտոնե կամ բնազդներից դրդված պետք է գոնե բանավոր ռեակցիա տային ամեն օր Հայաստանի տարածքում մեծացող անվտանգության սպառնալիքներին, բայց լուռ են՝ հասարակության անտարբերության «բարձր հովանու» ներքո:
Ուղիղ երկու շաբաթից Հայաստանի ամենագիտակցված ընտրությունն է լինելու: Հայաստանի պատմության մեջ երբեք նման բան չի եղել. բոլոր ֆավորիտների մասին բոլորը ամեն բան գիտեն:
Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց «բարձունքից իջնելով» հայտարարում են, թե հիասթափվել են ու չեն ընտրելու, հույս ունեմ, մի օր էլ իրենց հարազատների դիերը որևէ նկուղի հատակին չեն հայտնաբերի 7 ամիս անց:
Գնացե՛ք և ընտրե՛ք ըստ իրականության և իմացե՛ք, որ ոչ ոքին չընտրելու ձեր ներքին ըմբոստությունը Նիկոլի օգտին է»:
Comments