top of page

Դահուկորդ Միքայել Միքայելյանը 47-րդն է. Պեկին 2022

  • Feb 6, 2022
  • 1 min read


Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը մեկնարկեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:


Միքայելյանը 57-րդ համարի ներքո սկսեց պայքարը սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում: Հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ եզրագիծը հատեցին 49 մարզիկներ, 21-ը դուրս մնացին պայքարից:


Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունով, ով մրցատարածությունը հաղթահարեց 1:16:09 արդյունքով: Երկրորդ տեղում ռուս Դենիս Սպիտսովն է, բրոզե մեդալակիր դարձավ Ֆինլանդիայից Լիվո Նիսկանենը:


Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է:


Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page