top of page

Մեկ-երկու օրվա մեջ ամեն ինչ պարզ կդառնա․ Միքայել Նահապետյանը ևս կլքի՞ ՔՈ-ն

  • Jul 26, 2021
  • 1 min read


ՔՈ անդամ Միքայել Նահապետյանը կուսակիցների կուսակցությունը լքելու որոշման մասով որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ։ Նրա խոսքով՝ կարճ ժամանակ կպահանջվի, որպեսզի ամեն ինչ բոլորի համար պարզ լինի։


«Այս պահին կա գործընթաց, որևէ դավադրություն չկա։ Մեկ-երկու օրվա մեջ ամեն ինչ լիարժեք պարզ է դառնալու, թե ինչ է կատարվել, ինչ մոտիվներով շարունակություն է լինելու»,- ասաց նա։ Հարցին՝ այս գործընթացը կարո՞ղ ենք համարել ՔՈ-ի վերջի սկիզբ, Նահապետյանն ասաց․


«Եկեք այս պահին նման գնահատական չտամ, քանի որ կուսակցությունը ես չեմ, այլ մարդկանց ամբողջություն է, որը պետք է որոշի, թե ինչ է լինելու։ Մեր առավելությունն այն է, որ անձակենտրոն կուսակցություն չենք, և եթե ցանկություն ունեցողներ լինեն՝ վերցնելու առաջնորդությունը, ապա, ըստ էություն, չի լուծարվի կուսակցությունը»։ Դիտարկմանը՝ կարելի է ասվածից ենթադրել, որ ինքը ևս դուրս է գալիս կուսակցությունից, Նահապետյանը նշեց․


«Իմ ասածից դա չի բխում, ես որոշում դեռ կկայացնեմ, թե ինչ ֆորմատով, որտեղ ու ոնց եմ շարունակում գործունեությունս, այս պահին որևէ վերջնական որոշում չունեմ»։


Նշենք, որ այսօր «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սահակյանը և Գարեգին Միսկարյանը հայտնել են, որ դադարեցնում են անդամակցությունը ՔՈ-ին։

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page