Search
Միրզոյանը կհանդիպի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
- Aug 30, 2021
- 1 min read
Updated: Aug 31, 2021

Օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։
Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
コメント