top of page

Միրզոյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով խորհրդական Նդերիտուի հետ

  • Sep 25, 2021
  • 1 min read


ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ կարևորելով Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի Գրասենյակի առանցքային դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման, ինչպես նաև ատելության և խտրականության հրահրման դեմ պայքարի գործում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված սերտ համագործակցությունը:


Անդրադառնալով ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, Արցախի հայաթափմանն ուղղված գործողություններին՝ ԱԳ նախարարն ընդգծել է այդ ոճրագործություններին միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքի, ինչպես նաև նմանատիպ գործողությունների կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page