top of page

Քաղաքական հետապնդում է Հակոբյանի դեմ․ պատգամավորը՝ պղնձի, մոլիբդենի տուրքի և ձերբակալումների մասին

  • Jul 15, 2021
  • 1 min read


Պղնձի և մոլիբդենի արտահանման տուրքի ավելացումը, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատոււմ ԱԱԾ ստուգումները և ձերբակալությունները վկայում են այն մասին, որ քաղաքական հետապնդում է իրականացվում «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի նկատմամբ, քանի որ նրա ընտանիքն առնչություն ունի կոմբինատի հետ, իսկ քաղաքական հայացքները հակաիշխանական են։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ընդունված օրենքի նախագծի հիմնավորումն այն է, թե լիցենզիոն տուրքի բարձրացման արդյունքում քաղաքացին է օգուտ ունենալու, բայց դրան զուգահեռ ընդունվեց մեկ այլ նախագիծ, որով պատգամավորների ծախսերի համար հատկացվելիք գումարը հնգապատկվեց։ «Այդ իսկ պատճառով պետք է մեկ ուրիշ տեղում փնտրել այդ օրենքի նախագիծն ընդունելու պատճառը»,- կարծիք հայտնեց նա։ Ըստ Աննա Գրիգորյանի՝ սա քաղաքական հետապնդում է։ Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ 15%-ով կբարձրանա պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման լիցենզիոն տուրքը։


Մանրամասները՝ հեռախոսազրույցում:


Yorumlar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page