Search
Մոսկվայում փոթորկից տապալված ծառերից տասնյակ մեքենաներ են վնասվել. «News.am»
- May 6, 2021
- 1 min read

Մոսկվայում փոթորկից տապալված ծառերից տասնյակ մեքենաներ են վնասվել:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, մայիսի 7-ի երեկոյան 56 ծառ է տապալվել եւ 44 մեքենա վնասվել: Քամու պոռթկումները հասել են 15-20 մ/վ արագության: Մոսկվայի քաղաքային ծառայությունները եւ փրկարարական ծառայությունները բարձր պատրաստվածության ռեժիմով են աշխատում:
Քաղաքացիներին խնդրում են մինչեւ 20:00-ն զերծ մնալ քաղաքում զբոսանքներից:
Փողոցում եղած ժամանակ կտրականապես խորհուրդ չի տրվում թաքնվել ծառերի տակ, ինչպես նաեւ դրանց մոտ մեքենաներ կանգնեցնել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ մարդ տուժել է:
Comentarios