top of page

Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդը Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել ու սպառնում է իրեն ցած…

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել  ու սպառնում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ԱԻՆ հոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբանը:



Օպերատիվորեն ժամանել են  նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:



Տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Միշա Խաչատրյանն ու Ազատ Հակոբյանը:



Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:



Փրկարարները, փրկարար-հոգեբանը, պարեկներն ու 2 երիտասարդ տղաներ  բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին:



Ի վերջո, պարեկներին հաջողվեց համոզել այդ տղամարդուն, ով այնուհետև վտանգավոր եզրագծից անցել է ապահով վայր և պարեկների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության  Մաշտոցի բաժին:



 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա բողոքում էր, որ իրեն վարորդական իրավունքի վկայական չեն տալիս:



Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել:



Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը:



 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

תגובות


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page