Search
Որևէ տեղամաս չունենք, որտեղ հանձնաժողովի նախագահը չի ներկայացել. Մուկուչյան
- Jun 20, 2021
- 1 min read

Որևէ տեղամաս չունենք, որտեղ հանձնաժողովի նախագահը չի ներկայացել։ Այդ մասին այսօր հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա անդրադարձավ նաև հանձնաժողովների անդամներին։
«Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված ընդհանուր թվով 2008 ընտրատեղամասում 16064 քաղաքացուց 119 հանձնաժողովի անդամ չի մասնակցել ընտրություններին»,- ասաց նա։
Մուկուչյանը նշեց, որ տեղամասերից 5-ում հանձնաժողովի քարտուղարը բացակայել է։
Comments