top of page

Մուրադովն Ադրբեջանի ՊՆ-ին է ներկայացել խաղաղապահ առաքելության նոր հրամանատարին. «Sputnik Արմենիա»

  • Sep 10, 2021
  • 1 min read


Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովն Ադրբեջանի պաշտպանության նախարարին ներկայացրել է խաղաղապահ առաքելության նոր հրամանատարին: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:


Գեներալ-լեյտենանտ Մուրադովը, նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը և Զաքիր Հասանովը քննարկել են իրավիճակը «այն տարածքում», որտեղ, ինչպես հարևան երկրի ՊՆ-ն է ներկայացնում, «ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ»:


Ավելի վաղ Մուրադովն ու Կոսոբոկովն արդեն եղել են Երևանում, որտեղ դիմավորել են ադրբեջանական գերությունից վերադարձած երկու հայ զինծառայողների:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page