top of page

Այս հարկատեսակը օդի աղտոտման և օզոնային շերտի վնասման հարկատեսակի չափ կարևոր է․Զոհրաբյան

  • Oct 31, 2021
  • 1 min read


ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․


«Առաջարկում եմ սահմանել էպիկ իդիոտիզմի պետական հարկ։


2007 թվականին Վալոնիայի, որի բնակչությունը 3.5 միլիոն է, տեղական իշխանությունները գրիլի ապարատով գրիլ անելու  համար սահմանել էին պետական տուրք, գտնելով, որ այն գլոբալ տաքացման լուրջ վտանգներից է։ 


ԱՄՆ նախագահ Բարաք  Օբամայի վարչակագը, մտածելով իր քաղաքացիների առողջության մասին, 2008 թվականին  սահմանեց պետական հարկ՝ արևայրուքի համար։ Այսուհետ, եթե ուզում եք սոլյարիներում արևայրուք ստանալ և մեծացնել քաղցկեղով հիվանդանալու ձեր ռիսկը, լրացուցիչ պետական հարկ պիտի վճարեք։ 


Տիբեթական մի հարկատեսակ էլ հատուկ հարկ էր սահմանում մեծ քիթ ունեցողների համար, ովքեր շատ ավելի են թթվածին կլանում, քան փոքրաքթերը։


Բայց այն հարկատեսակը, որը ես հիմա առաջարկելու եմ, կարծում եմ, նույնքան ակտուալ է, որքան օդի աղտոտման և օզոնային շերտի վնասման հարկատեսակը։ 


Առաջարկում եմ սահմանել իդիոտիզմի հարկ և ցանկացած դեպքում, երբ  պետական որևէ պաշտոնյա իդիոտ հայտարարություն կանի, ինչը կտիրաժավորվի մեդիայով և սոցիալական ցանցերով և ինչն ուղղակի վտանգ կներկայացնի հանրային հավաքական մտքի բռնաբարման տեսքով, սահմանել իդիոտիզմի հարկ։ 


Ի վերջո, մենք պատասխանատու ենք մեր ու մեր երեխաների մտքի «օզոնային շերտի» պահպանման համար, որը չպիտի պարբերաբար աղտոտվի արտաքին միջավայր  ահա նման արտանետումներով»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page