top of page

«Բավական է ձեր ապազգային ու ապաշնորհ գործողություններով հիմարի տեղ դնեք հայ ազգին». վերլուծաբան

  • May 27, 2021
  • 1 min read


Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է.


«Նիկոլ Փաշինյանն ու նրան շրջապատող պատեհաշտները փորձում են համոզել, թե Գեղարքունիքում թշնամին ոչ թե գերեվարել է հայ զինվորականներին, այլ առևանգել։

Սոցիալական հարթակներում և անձնական շփումներում իշխանության սպասարկուները անցել են քարոզչական հարձակման։ Արդեն 8 պաշտոնյայի ու իշխանական պատգամավորի զանգ եմ ստացել, թե «գերի վերցնել» արտահայտությունը չափազանցված է և կրում է ներքաղաքական ենթատեքստ։


Ըստ իշխանության առաջ քաշած շեղող թեզի՝ դա առևանգում է, «քանի որ թշնամին հայկական հողից է տարել հայ զինվորներին»։


Հատուկ տհասների համար ասեմ, որ Քարվաճառը և Քաշաթաղը, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով նվիրվեցին թշնամուն, ևս հայկական հող են, ավելին՝ միջազգային իրավունքի բոլոր հիմքերով դրանք այսօր ևս պատկանում են ՀՀ-ին։ Այլ հարց է, որ ՀՀ-ն չունի պետական մտածողություն և տղամարդկություն ունեցող իշխանություն։


Գերհատուկ տհասների համար նաև ասեմ՝ եթե անգամ թշնամին մեր զինվորներին ոչ գերեվարել է, ոչ էլ առևանգել, այլ հատուկ հրավերով տարել է իր հսկողության տակ գտնվող տարածք և աչքերը կապելով պառկեցրել գետնին, ի՞նչ է փոխվում դրանից։

Բավական է ձեր ապազգային ու ապաշնորհ գործողություններով հիմարի տեղ դնեք ու նվաստացնեք հայ ազգին ու հայ զինվորին»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page