top of page

ԱԽ նիստին մասնակիցներ, ինչո՞ւ չեք խոսում, թե ինչ է ասել Փաշինյանը հող հանձնելու մասին. Հոխիկյան

  • Aug 31, 2021
  • 1 min read


Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Արցախի Դիզափայտ բարձունքի հարակից հատվածը՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերով, պատերազմի ժամանակ մնացել էր մեր հսկողության տակ։ Դա մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող տարածք էր՝ մոտ 600քկմ-ով։

Ինչո՞ւ էր առանձնահատուկ նշանակություն ունեցող։


Այդ մասին մանրամասն հայտնեցի դեկտեմբերի 14-ին Հ1-ի եթերում https://fb.watch/7JZ131ENxx/:


Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 15-ին, տարօրինակ հանգամանքներում Դիզափայտի բարձունքն ու երկու գյուղերը հայտնվեցին թշնամու հսկողության տակ, 62 հայ գերի


Այսօր այս ամենի համար մեղադրվում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը։


Հիմա հարց 2020թ․ դեկտեմբերի 15-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակից ռազմական ու քաղաքական պաշտոնյաներին, այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին, ինչո՞ւ չեք խոսում այն մասին, թե այդ նիստի ժամանակ Դիզափայտը, Հին Թաղերը և Խծաբերդը պահել-չպահելու մասին ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։ Ո՞վ էր կիրակի օրվա նիստում խոսում ռեսուրսների և Դիզափայտը [ան]կարևորության մասին։ Կարո՞ղ է նիստին մասնակիցներից որևէ մեկն այնքան համարձակություն ունենալ, որ բացահայտի, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։

Թե՞ էլի ես բացեմ փակագծերն ու բոլոր հարվածներն ինձ վրա ընդունեմ»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page