top of page

Մարդիկ ավելի շատ միմյանց են ատում, քան թշնամուն․ Նաիրի Հոխիկյան

  • May 13, 2021
  • 1 min read

Լրագրող-մեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ներհայաստանյան հասարակական-քաղաքական մթնոլորտին։ Նա մտահոգություն է հայտնել հանրության մեջ աճող անհանդուրժողականության և ներքին անկայունության համար։


«Ինձ մտահոգում է ներքին անկայունությունը և մեր հանրության մեջ մեծ ատելության հասած անհանդուրժողականությունը։ ՀՀ-ում մարդիկ ավելի շատ միմյանց են ատում, քան թշնամուն։ Սա գնալով ավելի է խորանում և կարող է բերել անդառնալի վատ հետևանքների»,- գրել է նա։


Նրա կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատել է 100-ավոր ոստիկաններով, մինչդեռ սովորական քաղաքացիների մեջ տարածում է ատելության միջավայր։


«Եթե վաղը մեր հայրենակիցները սկսեն իրար սպանել, ո՞վ է պատասխան տալու։ Ինչո՞ւ եք ատելություն սերմանում այլ կարծիք տեսակետ ունեցողների նկատմամբ։ Չե՞ք հասկանում արդյոք, որ կործանում եք սեփական պետությունը, ազգին դարձնում եք հոգեկան հիվանդ ձեր ամենօրյա ստերով ու հայհոյանքով։ Գուցե միտումնավո՞ր եք անում»,- եզրափակել է Հոխիկյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page