top of page

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը երեք երկրներից

  • rebeccahovhannisya
  • Jan 27, 2022
  • 1 min read

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությամբ՝ Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից:


«Ռուսաստանի հետ բանակցությունների ֆոնին և դեէսկալացիայի ակնկալիքով ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը, այդ թվում՝ Բալթյան և Սև ծովերի տարածաշրջաններում», - Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։


«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ դեէսկալացնել իրավիճակը: ՆԱՏՕ-ն վստահ է, որ տարաձայնությունները և լարվածությունը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով, այլ ոչ թե ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով», - ասել է նա:


Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռուսաստանը, որպես դեէսկալացիայի մաս, «պետք է դուրս բերի իր զորքերը Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page