top of page

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

  • Aug 5, 2021
  • 1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Դեսպան Մասանորն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի համար՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ խորհրդանշում է երկու երկրների միջև բարեկամությունը, և համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը մեծ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում:


Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի հյուրընկալության համար:


Անդրադառնալով Ճապոնիայում ունեցած հանդիպումներին ու քննարկումներին և երկու երկրների համագործակցության հեռանկարներին՝ նախագահը նշել է, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ է առկա մասնավորապես էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և միջուկային անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page