top of page

Աղմկահարույց նախագիծը կընդգրկվի առաջիկա օրակարգում․ «Հրապարակ»

  • Sep 11, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է․


««Զանգվածային լրատվության մասին» օրենքում իշխանական պատգամավորների առաջարկած աղմկահարույց փոփոխությունների փաթեթը երեկ ներկայացվել է ԱԺ, թերևս, երկուշաբթի մեկնարկող նստաշրջանի օրակարգում կընդգրկվի։ Դեռևս փետրվարին ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Վահագն Հովակիմյանը առաջարկել էին արգելել անանուն աղբյուրներին հղում անելը․


«Այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն ԶԼՄ-ների մասին օրենքով նախատեսված տվյալները կամ չնույնականացվող աղբյուրներ են, բացառությամբ․․․ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է․․․ հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության ․․․ բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն է, և դա տարածելիս կատարվել է հղում այդ աղբյուրին»։


Նախագիծն այլ սահմանափակումներ էլ է առաջարկում՝ լրատվամիջոցների ֆինանսական և այլ հարցերի հետ կապված։ Մինչդեռ անանուն աղբյուրների արգելումը վերադարձ է սովետական ժուռնալիստիկային և միջազգային բոլոր կոնվենցիաների կոպիտ ոտնահարում, որն անարձագանք չի մնա միջազգայինների կողմից»։


コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page