top of page

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

  • Oct 1, 2021
  • 1 min read


Տարեցների միջազգային օրվա առթիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչներին․ օրն անցկացրել նրանց հետ, խոսել ոլորտային բարեփոխումների, այդ թվում՝ 2022 թ․ նախատեսվող նվազագույն կենսաթոշակի չափի բարձրացման մասին:


Նախարարը մասնակցել է տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը, այցելել նաև անկողնային խնամք ստացող տարեցներին։ Նա շնորհավորել է տուն-ինտերնատի բնակիչներին օրվա կապակցությամբ՝ վստահեցնելով, որ վերջիններս պետության ուշադրության կենտրոնում են, և արվում է ամենը՝ նրանց արժանավայել կյանքով ապահովելու, խնամքով ու հոգատարությամբ շրջապատելու համար։


Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ շեշտելով վերջիններիս համար ընտանիքում և համայնքում ապրելու բարենպաստ միջավայրի ստեղծման ու պահպանման կարևորությունը, ինչպես նաև նրանց կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը։ Ի թիվս մի շարք բարեփոխումների՝ նախարարը նշել է 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվող նվազագույն կենսաթոշակի չափի բարձրացման մասին։


Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ՝ Նորքի տուն-ինտերնատ է այցելել նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Վերջինս շփվել է տարեցների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, դիտել տուն-ինտերնատի «Տարմանի» թատերախմբի կողմից բեմադրված «Տաքսի-տաքսի» ներկայացման փորձը։



Bình luận


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page