Search
Նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է․ Դավիթ Համբարձումյան
- Nov 10, 2021
- 1 min read

Նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է։ Այդ մասին իր էջում գրել է Մասիսի համայնքապետի «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
«Դեկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններով մենք որոշելու ենք Մասիս խոշորացված համայնքի զարգացման ուղղությունն առաջիկա 5 տարիների համար: Մենք ապրում ենք մեր երկրի համար դժվարին ժամանակներում։ Արցախյան վերջին պատերազմի, կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանը հայտնվել է խիստ բացասական շրջափուլում՝ նորանոր մարտահրավերներով։ Դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ, ոչ սովորական ծրագրեր բոլոր ոլորտներում»,- իր ուղերձում նշել է Համբարձումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments