top of page

«Մեզնից գողացել են հույսը, բայց ոչ՝ հաղթանակը»․ Արմեն Գևորգյան

  • May 9, 2021
  • 1 min read


ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը թելեգրամի իր ալիքում գրառում է արել,որում ասվում է․

«Սիրելի բարեկամներ, այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է: Շնորհավորում եմ բոլորին այս պայծառ և հավերժ տոնի առթիվ:


Բոլոր հաղթանակները պատմական նշանակություն ունեն, բայց առաջին հերթին օգնում են մեզ չկորցնել հավատը ինքներս մեր հանդեպ: Ոչ ոք չի կարող մեզնից գողանալ մեր հաղթանակները՝ դրանք ձեռք են բերվել արյամբ, հավատքով և անձնազոհությամբ։


Մաղթում եմ, որ 2021 թ. Մայիսի 9-ը նոր հույսի և վերածննդի սկիզբը լինի, այն հույսի, որը նենգորեն գողացան մեզանից 2018-ի մայիսին: Մեզնից գողացել են հույսը, բայց ոչ՝ հաղթանակը։ Եվ մենք այդ հույսը անպայման վերականգնելու ենք։

Հայաստանը՝ հաղթանակ է: Հայաստանը՝ խաղաղություն և արժանապատվություն է»:

Opmerkingen


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page