top of page

Եթե Լենա Նազարյանը ներողություն չխնդրի, կհայտնվի ոչ նախանձելի վիճակում․ Թագուհի Թովմասյան

  • Jun 3, 2021
  • 1 min read


Ասօրվա ելույթը ՀՀ շարքային քաղաքացու արժանապատվության մասին էր։ Այդ մասին Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


Նրա խոսքով՝ բոլորի արժանապատվության հարցն է, որ զոհված զինծառայողների դիերը պարկերով դրված են դիահերձարանի հատակին։


«Պատերազմից հետո պիտի որոշակի աշատանքներ իրականացներ կառավարությունը, իսկ ամենաակտիվը պետք է լիներ առողջապահության նախարարությունը։ Ինչո՞ւ դիահերձարաններում տեղ չկար, ինչո՞ւ էին տղաների մարմինները կարտոֆիլի պարկերով ընկած գետնին՝ դարձած ճանճերի բաժին»,- հարցրեց նա։


Թագուհի Թովմասյանը նկատեց՝ հնչած հարցը բարձրաձայնելն առանց հուզմունքի հնարավոր չէ։


«Իմ հնչեցրած հարցին ի՞նչ պատասխան է տալիս իշխանությունը․ ես նկատում եմ, որ վերջին շրջանում լկտիացել են։ Չեն հասկանում իրենց գործողությունների լրջությունը, չեն հասկանում, թե մեր երկիրն ինչ աղետի են բերել։ Եվ այսօր Լենա Նազարյանի պահվածքը այդ տիրույթում էր՝ իշխանության լկտիության դրսևորում»,- ասաց նա։


Պատգամավորը նշեց՝ Լենա Նազարյանը պետք է իրենից ներողություն խնդրի․


«Եթե նա ներողություն չխնդրի, կհայտնվի ոչ նախանձելի վիճակում, դուք էլ դրա ականատեսը կլինեք»։


Ըստ Թագուհի Թովմասյանի՝ չի կարող պառլամենտական երկրում լինել այդպիսի վերաբերմունք պառլամենտականներրի միջև։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page