top of page

Ընդդիմությունն առաջիկա նստաշրջանում նոր մարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

  • Sep 9, 2021
  • 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«ԱԺ ընդդիմությունն առաջիկա նստաշրջանում նոր մարտի է պատրաստվում։ Չորեքշաբթի օրն ԱԺ է գալիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ․ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի օր է։


«Հայաստան» դաշինքը պատրաստվում է «հիշվող» դարձնել բոլոր չորեքշաբթիները և կառավարության անդամների տգիտությունն ու ոչ կոմպետենտությունն ի ցույց դնել, նաև քայքայել նրանց նյարդերը։ Թե ինչպես են դա անելու, առայժմ գաղտնի են պահում։


Ի դեպ, ԱԺ-ն դեռևս բուռն վերանորոգումների մեջ է․ «Պատիվ ունեմ» խմբակցության հարկաբաժինն է ամբողջությամբ վերանորոգման կանգնած, «Հայաստան» դաշինքի որոշ անդամների աշխատասենյակներում են կոսմետիկ շտկումներ անում։ Ընդդիմադիր պատգամավորները թեև ստացել են աշխատասենյակներ, սակայն դրանցից որոշները լուրջ նորոգման կարիք ունեն։ Գույքի ընդունում-հանձնում էլ դեռևս տեղի չի ունեցել»։


Մանրամասն՝ այսօրվա համարում։

 





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page