top of page

Կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են Հայաստանից. «Ժողովուրդ»

  • Oct 13, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա վեց ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները:


Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են՝ 2020 թվականին իրականացված 27 մլրդ 458 մլն դրամից դառնալով 140 մլրդ 84 մլն դրամ: Այս տարվա վեց ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 5 մլրդ 15 մլն դրամ։ Իտալիան նվազեցրել է ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 4.5 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։


Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։ Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 9 մլրդ 379 մլն դրամ, իսկ, ահա, 2020 թվականի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից արտահանված ուղղակի ներդրումները կազմել են 22 մլրդ 172 մլն դրամ»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page