«Հայցում եմ Ձեր ներողամտությունը». Վարդան Սեդրակյանը նամակ է գրել Պարույր Հայրիկյանին
- Jul 9, 2021
- 1 min read

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը նամակ է գրել Պարույր Հայրիկյանին՝ ամբողջությամբ ընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը և հայցելով Հայրիկյանի ներողամտությունը:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր դեմ մահափորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանի նամակը՝ որպես ապացույց այն բանի, որ 2013 թ. հունվարին իր դեմ մահափորձ իսկապես եղել է:
«Եվ ես ներեցի ու նա կը լինի ազատութեան մէջ իր ընտանիքի հետ։ Իսկ մարդակերպ խոզերը, որ վայրահաչում էին, թէ մահափորձ չի եղել, թող իրենց համար արդարացումներ փնտրեն», - գրել է Հայրիկյանը:
Ինչպես երևում է Հայրիկյանի հրապարակած լուսանկարից՝ նամակը գրվել է 2021 թ. մայիսի 12-ին: Հայտնի քաղաքական գործչին հասցեագրված իր նամակում Վարդան Սեդրակյանը գրել է. «Բարև Ձեզ, պարոն Պարույր Հայրիկյան: Գրում է Ձեզ Վարդան Սեդրակյանը: Հայտնում եմ Ձեզ, որ ամբողջապես ընդունել եմ ինձ ուղղված մեղադրանքը: Խորապես զղջում եմ իմ կատարածի համար և հայցում եմ Ձեր ներողամտությունը: Դուք հանդիսանում եք մեր անկախության խորհրդանիշը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ քաղաքական կյանքում: Հարգանքներով՝ Վարդան Սեդրակյանը»:

Коментарі