Նյու Յորքում սկսել են քրեական հետաքննությունը Թրամփի ընկերության նկատմամբ
- May 19, 2021
- 1 min read

Նյու Յորքի գլխավոր դատախազությունը ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «Trump Organization» կազմակերպությանը տեղեկացրել Է այն մասին, որ դրա նկատմամբ հետաքննությունն այժմ կրում Է քրեական բնույթ:
«Մենք «Trump Organization»-ին հայտնել ենք այն մասին, որ այդ կազմակերպության նկատմամբ մեր հետաքննությունն այլեւս չի կրում զուտ քաղաքացիական բնույթ: Ներկայում մենք ակտիվորեն հետաքննում ենք «Trump Organization»-ի գործունեությունը քրեական տեսանկյունով՝ Մանհեթենի շրջանային դատախազի հետ միասին»,-CNN-ին հայտարարել Է Ֆաբիեն Լեւին՝ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի մամուլի քարտուղարը: Նյու Յորքի գլխավոր դատախազության կողմից հետաքննությունը Trump Organization-ի նկատմամբ կատարվում Է 2019 թվականից:
Ավելի վաղ Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը հայտարարել Էր, որ վարում Է Թրամփի ֆինանսական գործերի քրեական հետաքննությունը՝ նպատակ ունենալով բացահայտել նրա կողմից նահանգի օրենքների հնարավոր խախտումները: Վենսի գրասենյակն ուսումնասիրում Է փաստաթղթերի միլիոնավոր Էջեր, որոնք ներառում են Թրամփի հարկային հայտարարագրերը: Նախկին նախագահն ավելի վաղ ժխտել Է որեւիցե խախտում եւ հայտարարել «քաղաքականապես պատճառաբանված հետապնդման» մասին: Նա նաեւ Մանհեթենի շրջանային դատախազի հետաքննությունը որակել Է որպես «վհուկների քաղաքական որս», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
コメント