Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. Նիդերլանդների ԱԳ նախարար
- Jun 2, 2021
- 1 min read

Խորհրդարանին ուղղված նամակում Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել են Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման կարևորությունը:
«Մայիսի 28-ին նաև Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ, և ընդգծում լարվածության թուլացման կարևորությունը։ Կոչ է արվում զորքերի անմիջապես հեռացում սահմանից և նշվում սահմանազատման հարցը բացառապես բանակությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը» - շեշտել է ԱԳ նախարարը։
Ի դեպ, օրերս «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել էր ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ, որի ընթացքում նույնպես քննարկվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը:
Comments