Նիկոլը Պրահայում հանձնել է «Զանգեզուրի մջանցքը»
Աստանայից Անկարա վերադառնալիս Էրդողանը հարցազրույց է տվել ու պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կարծում, Պրահայում եղած իրենց հանդիպումից հետո Փաշինյանը կկարողանա՞ համոզել հայ հասարակությանը «Զանգեզուրի միջանցքի» հարցում, առհասարակ Պրահայում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ՝ ասել է. «Այնտեղ նեղ կազմով հանդիպում ունեցանք: Այնտեղ էին Փաշինյանը, նաև պարոն Իլհամը, Հունգարիայի վարչապետ Օրբանը: Դրանից հետո էլ, իհարկե, պատվիրակություններով հանդիպեցինք և, բնականաբար, քննարկեցինք այս հարցերը։ Բայց ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում»:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է մեկ բան՝ Նիկոլը Էրդողանի հետ հանդիպմանը ուղղակի հանձնել է «Զանգեզուրի միջանցքը», որը, սակայն, դեռևս գաղտնի է պահվում հայ հանրությունից. եթե «Զանգեզուրի միջանցքի» հարցում Էրդողանը կասկածներ ունենար կամ խնդիրը մնար չլուծված նույնիսկ Նիկոլի հետ հանդիպումից հետո, ապա թուրքական չինովնիկներն ու գուցե անձամբ հենց ինքը անպայման կտրտնջային, կսպառնային կամ գոնե «պու» կասեին այնպես, ինչպես դա անում էին նախկինում, երբ Նիկոլը դիմադրում էր կամ ուղղակի իմիտացնում:
Ստացվում է, որ մինչ ՔՊ-ականները կոկորդ են պատռում, թե միջանցք չի լինելու, Էրդողանն արդեն լուծել է միջանքի հարցերը: Հիմա հարցն այն է, թե ինչպե՞ս է այդ միջանցքը տալու Նիկոլը: Օրինակ՝ նոր, պայմանավորված պատերազմով հնարավո՞ր է խաղարկել ինչ-որ սցենար, որի վերջնարդյունքում Հայաստանը կբաժանվի երկու անհավասար կտորի՝ կորցնելով կոնկրետ ուղու կամ ճանապարհի հանդեպ իր վերահսկողությունը: Լիովին հնարավոր է՝ նկատի ունենալով նույն 44-օրյա պատերազմի տխուր փորձը, երբ Շուշիում Արցախը հռչակվեց՝ Հայաստան, իսկ դրանից շատ չանցած՝ ողջ Արցախը դարձավ ընդամենը տնտեսական գոտի՝Ադրբեջանում՝ «Ղարաբաղ» անվամբ:
Kommentare