Արցախի ՊԲ Գլխավոր շտաբում տարբեր մարդիկ են եղել. Նիկոլայ Բաղդասարյան. «Tert.am»
Պատերազմի օրերին շատ մարդիկ են եղել Արցախի ՊԲ գլխավոր շտաբի հրամանատարական կետում և այնտեղ ընթացող աշխատանքները հնարավոր չէ խաթարել, կան տարբեր սենյակներ և շենքը բավականին մեծ է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ներկայությանը ԳՇ-ում:
«Շտաբում լինում են տարբեր մարդիկ, օրինակ ես նույնպես եղել եմ այնտեղ, երբ գնացել եմ, նաև շատ լրագրողների եմ տեսել, ինչո՞ւ չեն ասում, որ դա հանցանք է, բայց, երբ Աննա Հակոբյանն է այնտեղ եղել, դա որակվում է որպես հանցանք»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Comments