top of page

Շնորհակալ եմ Նիկոլ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում. Օնիկ Գասպարյան

  • Jun 5, 2021
  • 1 min read


ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը տարածել է հայտարաություն, որը ներկայացնում ենք ստորև.


«Հարգելի հայրենակիցներ՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների,ստիպված եմ արձագանքել. պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել,իմ զինակից ընկերների և ենթակաների թիկունքում չեմ թաքնվել եւ պատրաստ եմ պատասխանտալ իմ ողջ գործունեության համար։Համոզված եմ,որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն և յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։


Լսի՛ր Նիկոլ՝ պարկեշտության սահմանները մի անցնի։ Ես գիտեմ,որ դու էժանագին շոուների մեծագույն վարպետ ես և պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։

Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի և հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում ,հետագայում սակարկելու եւ մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։


Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաեւ քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց։


Ամեն դեպքում Նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում:»

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page