top of page

Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկն ամբողջովին իրագործվել է. Փաշինյան

  • Nov 7, 2021
  • 1 min read


Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկն ամբողջովին կյանքի է կոչվել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային հոռուստաընկերության եթերով Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով՝ Արցախում և Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով կանգնած են ռուս խաղաղապահներ, որոնք առանցքային դերակատարում ունեն Արցախում անվտանգության պահպանման առումով:


«Ցավով պետք է նշեմ, սակայն, որ Լեռնային Ղարաբաղում էլի պարբերաբար կրակոցներ կան: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք 28 զոհ ենք ունեցել, բազում վիրավորներ, ինչն անհանգստացնող է»,- նշել է Փաշինյանը:


Նրա խոսքով՝ այսօր մեր 40 գերու մեծ մասը՝ 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, և մինչ օրս ազատ չի արձակվել:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page