Իշխանությունը նույն օրը անհետ կորածների երկու տարբեր թիվ է հրապարակել (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը երեկ կեսօրին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե 275 անհետ կորած ունենք, իսկ ինքը՝ Փաշինյանը, նույն օրը երեկոյան Հ1-ի եթերում հայտարարել է, թե անհետ կորած է համարվում 268 մարդ:
Հիշեցնենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրերին սկանդալային փաստաթուղթ հրապարակեց, համաձայն որի՝ ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանն ունեցել է 1064 անհետ կորած, մինչդեռ դրանից մի քանի օր անց՝ ապրիլի 14-ին, Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր 321 անհետ կորածի մասին: Հիմա էլ նույն օրը Փաշինյանն ու իր օգնականը երկու տարբեր թվեր են հրապարակում՝մարդկային ճակատագրերին վերաբերվելով «պլյուս-մինուս»-ի տրամաբանությամբ:
Bình luận