Search
Ադրբեջանը փորձում է խափանել կոմունիկացիաների բացումը, իսկ Հայաստանի համար առաջնային է դա․ Փաշինյան
- Jul 29, 2021
- 1 min read

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չի կայունանում, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության գործադրումը։ Այդ մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է խափանել կոմունիկացիաների բացումը, թեև Հայաստանի համար առաջնային է այդ հարցը։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի զորքերը շարունակում են գտնվել ՀՀ սահմանում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments