Search
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա առթիվ
- Jun 12, 2021
- 1 min read

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:
Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում հիմնարար վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ու տեղի էլ ավելի ամրապնդումը:
Համոզված եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով` հանուն մեր պետությունների շահերի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման»:
Comments