Search
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին
- Jul 8, 2021
- 1 min read

Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս քաղաքական քննարկումների և խորհրդակցությունների նպատակն է՝ լսել քաղաքական ուժերի տեսակետը Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ:
Փաշինյանը և Տերտերյանը խոսել են այն մասին, թե ինչպես են պատկերացնում ապագան՝ տնտեսական զարգացման, գյուղին ուղղված ծրագրերի մասով և առանձին ուշադրություն են դարձրել Սփյուռքի հետ ճիշտ ու արդյունավետ աշխատանք կազմակերպելուն:
Comments