Աննա Հակոբյանը մոտ կես միլիոն վարկ է վերցրել «Յունիբանկ»-ից․ Փաշինյանի ընտանիքի ունեցվածքը
- Jun 7, 2021
- 1 min read

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020թ- ի հայտարարագիրը։
Փաշինյանը հայտարարագրել է 4 550 000 դրամ ավանդ, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 2 550 000 դրամ։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3 333 423 դրամ,
319 դոլար, իսկ տարեվերջին այդ գումարները նվազել են՝ կազմելով 1 064 313 դրամ, 56 դոլար։
Որպես կանխիկ գումար Փաշինյանը հայտարարագրել է 790 000 դրամ և 1 800 դոլար։ Վարչապետի պաշտոնում նա ստացել է 12 433 990 դրամ աշխատավարձ։
Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարագրել է 2 բնակարան Շենգավիթ վարչական շրջանում։ Բնակարաններից մեկը գնել է, իսկ մյուսը ժառանգություն է ստացել։
Հակոբյանը հայտարարագրել է 3 մեքենա՝ «RENAULT», «NISSAN» և «VAZ» մակնիշի, որոնք ձեռք է բերել, համապատասխանաբար, 2009թ, 2010թ և 2009թ-ին։
Հակոբյանը, որպես բաժնային արժեթուղթ, հայտարարագրել է 50 տոկոս բաժնեմաս, սակայն նշված չէ, թե որ ընկերությունում։
Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 904 863 դրամ, որը տարվա ընթացքում նվազել է՝ կազմելով 145 435 դրամ։ Որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 1000 դոլար։
Որպես եկամուտ նա հայտարարագրել է 1 974 923 դրամ աշխատավարձ, որը ստացել է «Մեր Տպարանը ՍՊԸ»-ից։ Եվս 4011000 դրամ աշխատավարձ ստացել է «Դարեսկիզբ ՍՊԸ»-ից։ Նույն ընկերությունից 540 000 դրամ էլ ստացել է որպես վարձակալություն։ Հակոբյանը «Յունիբանկ ԲԲԸ»-ից 499000 դրամ փոխառություն է ստացել (վարկ)։
Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, միայն աշխատավարձ է հայտարարագրել․ 408320 դրամ, որը ստացել է «Մինիսո ԷՅ ԷՄ ՍՊԸ»-ից։
Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի բանկային հաշվին հաշվետու տարվա սկզբին եղել է 324267 դրամ, իսկ տարվա վերջին՝ 438482 դրամ։
Մարիամ Փաշինյանը 2020թ- ի ընթացքում 5 134 548 դրամ աշխատավարձ է ստացել «Դարեսկիզբ ՍՊԸ»-ից։
Փաշինյանի մյուս երկու անչափահաս դուստրերի անունով նոր հայտարարագիր չի ներկայացվել։
Comments