top of page

Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը. «Հրապարակ»



«Հրապարակ» թերթը գրում է.


«Ի հեճուկս թվացյալ հանդարտության և բարձրագոչ հայտարարությունների, թե ժողովուրդն իշխանության հետ է, Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը։ Երեկ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ նախապես պլանավորված արարողակարգով վարչապետը պետք է 9։00-ին մի խումբ պաշտոնյաների հետ այցելեր Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու, սակայն նա Եռաբլուր է բարձրացել առավոտ գիշերով՝ 7:30-ի կողմերը:


Ըստ կառավարության աղբյուրների՝ Փաշինյանը որոշել է խուսափել տհաճ միջադեպերից՝ կանխատեսելով, որ այդ օրը Եռաբլուր են այցելելու զոհերի ծնողներն ու հարազատները։ Իսկ նշանակված ժամին Եռաբլուր այցելեցին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ավելի ուշ՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և այլ պաշտոնյաներ` բոլորն առանձին-առանձին»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page