top of page

Գյումրու ավտոկայանի մերձակայքում նորածին է հայտնաբերվել

  • Jul 3, 2021
  • 1 min read


Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: ՀՀ ոստիկանությունը լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:


Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն: Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»: Բնածին արատ երեխայի մոտ չի հայտնաբերվել:


Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները: «Երեխան կմնա վերակենդանացման բաժանմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա այնքան մինչև իրավիճակը կարգավորվի: Կլինի բժիշկների հսկողության տակ»,-նշեց Մարգարիտա Հարությունյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page