top of page

Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների նորակոչիկներին ճանապարհեցին բանակ

  • Jul 6, 2021
  • 1 min read


Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Վարդենիսի և Ճամբարակի բաժանմունքներից Հայոց բանակ ճանապարհվեցին Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների նորակոչիկները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:


Հանդիսավոր արարողությունների ընթացքում հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսեր՝ ուղղված նորակոչիկներին և նրանց հարազատներին: Տղաների տրամադրությունը բարձր էր, ոգին՝ մարտական: Բոլորն էլ քաջ գիտակցում էին, որ մեկնում են բանակ՝ Հայրենիքի հանդեպ իրենց ծառայողական պարտքը կատարելու համար:


Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ամառային զորակոչը կշարունակվին մինչև օգոստոս ամիսը:

Komentar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page