top of page

Նորաշեն թաղամասի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

  • Jul 31, 2021
  • 1 min read


Հուլիսի 30-ին, ժամը 22:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Չաուշի փողոցի թիվ 7/4 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։06-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան․ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page