Search
Նոր 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենա՝ Երևանում
- Dec 12, 2021
- 1 min read

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ բացի նոր ավտոբուսներից, Երևանի ավտոպարկը համալրվել է 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենայով։
Այս մեքենաները ունեն 2 սեղմավահանակ (ковш), ինչը հնարավորություն է տալիս մաքրել միանգամից երկու երթևեկելի գոտի։
Comments